12 նոյեմբերի 2016 - 17:30 AMT
Ջոն Դոլմայանը SOAD-ից ուզում է սիրիացի երեխա որդեգրել

System of a down խմբի հարվածային Ջոն Դոլմայանը տեղադրել է Instagram-ում Սիրիայում ընթացող պատերազմի ընթացքում տուժած երեխաներից մեկի լուսանկարը՝ գրելով, որ պատրաստ է որդեգրել նրան:

«Եթե որևէ մեկը տեղյակ է երեխայի ճակատագրից, խնդրում եմ հայտնել ինձ: Ես փնտրում եմ նրան: Եթե նա մահմեդական է, ես կդաստիարակեմ նրան որպես մահմեդական», - գրել է նա:

Սիրիայում 2011 թվականից ի վեր ընթացող պատերազմում զոհվել է ավելի քան 450 հազար մարդ: Նրանցից 50 հազարը երեխաներ են: Միայն հոկտեմբերին, ոչ պաշտոնական տվյալներով, զոհվել է ավելի քան 1000 մարդ:

Սեպտեմբերի վերջին Հալեպում ընթացող մարտերում զոհվել էր 338 մարդ, նրանցից 100-ը՝ երեխաներ: