14 նոյեմբերի 2016 - 12:04 AMT
Պուտինը հավանություն է տվել ՀՀ հետ ԶՈւ միացյալ խմբավորման մասին համաձայնագրին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Հայաստանի հետ զինված ուժերի միացյալ խմբավորում ստեղծելու մասին համաձայնագրին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նոյեմբերի 14-ին իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Ըստ փաստաթղթի, Պուտինը հանձնարարել է ՌԴ պաշտպանության նախարարությանը բանակցել հայկական կողմի հետ և, պայմանավորվածության հասնելով, ստորագրել տվյալ համաձայնագիրը Ռուսաստանի անունից:

«Ընդունել ՌԴ կառավարության ՌԴ և ՀՀ միջև զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու վերաբերյալ համաձայնագիրը ստորագրելու առաջարկությունը»,-ասվում է փաստաթղթում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՀՀ զինված ուժերի 4-րդ կորպուսն ու Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան պլանավորվում է ընդգրկել հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման կազմում: 4-րդ բանակային կորպուսը տեղակայված է Վայոց Ձորի մարզում ու, մասնավորապես, հսկում է Նախիջևանի հետ սահմանը: