Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ըստ նախնական տվյալների հաղթել է սոցիալիստների առաջնորդ Իգոր Դոդոնը:
Դոդոնն առաջատար է քվեաթերթիկների 96,44%-ի հաշվարկից հետո և 10%-ով առաջ է «Գործողություն և համերաշխություն» կուսակցության առաջնորդ Մայա Սանդուից, հայտնում է Sputnik-Մոլդովան:
Դոդնը հավաքում է ձայների 55,37% (816865 քվեարկող), Սանդուին սատարել է 658358 մարդ: Հաշվի առնելով ընտրողների մասնակցությունը 2-րդ փուլին, որտեղ քվեարկել է մոտ 1,6 մլն քաղաքացի, ընթացիկ տարբերությունը թեկնածուների միջև 150.000 քվեով գերազանցում է անհրաժեշտ ցուցանիշը, որը բավարար է սոցիալիստին հաղթող համարելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ում և Կանադայում Մոլդովայի դեսպանատներում քվեարկած 0,58%-ի արդյունքների հաշվարկը չի կարող փոխել դասավորությունը, քանի որ տարբերությունը թեկնածուների միջև մոտ 85.000 է, իսկ չի հաշվառված մոտ 17.000-ը: