14 նոյեմբերի 2016 - 17:29 AMT
Siemens-ը Mentor Graphics ընկերության կլանման վրա $4.5 մլրդ կծախսի

Siemens ընկերությունը հայտարարել է ամերիկյան Mentor Graphics ընկերությունը գնելու վերաբերյալ գործարք կնքելու մասին: Mentor Graphics-ը մասնագիտանում է ծրագրային ապահովման և էլեկտրոնիկայի ստեղծման վրա արդյունաբերության մեջ նախագծման համար:

Ըստ առաջարկի, որն արդեն ստացել է Mentor Graphics-ի տնօրենների խորհրդի հավանությունը, Siemens-ը պատրաստ է ամերիկյան ընկերության յուրաքանչյուր բաժնետմոսի համար $37.25 վճարել, ինչը 21%-ով գերազանցում է 2016-ի նոյեմբերի 11-ին սակարկությունների փակմանն արձանագրված բաժնետոմսերի արժեքը:

Այսպիսով, գործարքի ընդհանուր արժեքը կարող է կազմել $4.5 մլրդ:

Գործարքը Siemens-ի համար ամենամեծ կլանումը կլինի 2014-ից ի վեր:

Գործարքը նախատեսվում է փակել 2017-ի երկրորդ եռամսյակում կանոնակարգող մարմինների կողմից անհրաժեշտ թույլտվությունները ստանալուց հետո:

Mentor Graphics-ը էլեկտրոնիկայի նախագծման ավտոմատացման առաջատար միջազգային ընկերություններից մեկն է աշխարհում: Ընկերությունը գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ճապոնիայում, Պակիստանում, Հնդկաստանում, Եգիպտոսում և Հայաստանում: Ընկերության հայաստանյան բաժանմունքը 2015-ին դարձել է խոշորագույն հարկատուն ՀՀ ՏՏ ընկերությունների թվում: