16 նոյեմբերի 2016 - 13:27 AMT
«Հայֆիլմ նոն ստոպ» և «Մոսֆիլմ նոն ստոպ» համերգային ծրագրերը ներկայացվել են Երևանում

Նոյեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացվել են «Հայֆիլմ նոն ստոպ» և «Մոսֆիլմ նոն ստոպ» համերգային ծրագրերը։

Միջոցառումը կայացել է երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում, որոնք կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ և դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ հնչեցին խորհրդային տարիների սիրված ֆիլմերի մեղեդիներ («Գարնան 17 ակնթարթ», «Անորսալի վրիժառուները», «Իմ քնքուշ ու նուրբ գազան», «Ծառայողական սիրավեպ», «Միմինո», «Քաոս», «Պեպո», «Ճերմակ անուրջներ», «Կտոր մը երկինք», «Թթենի» և այլն)։ Երաժշտությանը զուգահեռ էկրանին ցուցադրվում էին կինոնկարներից հատվածներ, հնչում տարբեր ֆիլմերից թևավոր խոսքեր։

«Հայֆիլմ նոն ստոպ» և «Մոսֆիլմ նոն ստոպ» համերգային ծրագրերից հատվածներ կարող եք դիտել հետևյալ հղումներով