19 նոյեմբերի 2016 - 16:23 AMT
Մխիթարյանը չի ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ» հանդիպման հայտացուցակում

Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Անգլիայի պրեմիեր-լիգայի հերթական փուլի՝ «Արսենալի» հետ կայանալիք հանդիպմանը չի հայտավորվել:

Մանկունիանցիների կազմում առաջին րոպեից հանդիպմանը կմասնակցեն Դավիդ դե Խեան, Անտոնիո Վալենսիան, Ֆիլ Ջոնսը, Մարկուս Ռոխոն և Մատեո Դարմիանը, Մայքլ Քերրիքն, Էրրերան, Պոգբան, Մատան, Մարկուս Ռեշֆորդն ու Անտոնի Մարսյալը:

Պահեստայինների նստարանին են Սերխիո Ռոմեռոն, Դեյլի Բլինդը, Մորգան Շնայդերլինը,Էշլի Յանգը, Ջեսի Լինգարդն ու Մեմֆիս Դեպայը:

Մխիթարյանը խաղադաշտ դուրս չի եկել սեպտեմբերի 10-ից: 11 փուլի արդյունքով հայ ֆուտբոլիստն անցկացրել է 4 հանդիպում, գոլեր ու գոլային փոխանցումներ չի գրանցել: Ընդհանուր առմամբ Մխիթարյանն ակումբի կազմում մասնակցել է 6 հանդիպման: