Ռուսաստանը բանակցում է Հայաստանի հետ SSJ-100 ինքնաթիռների մատակարարման շուրջ ազգային ավիափոխադրողի ստեղծման շրջանակում: Այդ մասին լրագրողներին է ասել ՌԴ առևտրի նախագահ Դենիս Մանտուրովը, հայտնում է RNS-ին:
«Դա վերաբերում է Հունգարիային և Հայաստանին: Նոյեմբերի 22-ին Հայաստան կատարած աշխատանքային այցի ժամանակ ես քննարկել եմ այդ հարցը: Մենք պայմանավորվել ենք ակտիվ քննարկել այն, մշակել ու ձևակերպել »,-ասել է նախարարը:
Նա նշել է, որ ռուսական կողմի շահն առաջին հերթին ռուսական արտադրության զարգացումն է, դա առաջին հերթին վերաբերում է SSJ-100-ին, որն, ինչպես նշել է ռուս նախարարը, քաղաքացիական ինքնաթիռաշինության հիմնական արտադրանքն է:
«Սուխոյ սուպերջեթ-100»-ը Ռուսաստանի Դաշնության արտադրության առաջին ուղևորատար օդանավն է, և, ընդ որում, այդ օդանավի առաջին գնորդը հենց ՀՀ ազգային փոխադրող «Արմավիան» էր, որը 2011-ին գնեց «Յուրի Գագարին» անունով առաջին ինքնաթիռը: 2012-ին «Արմավիա» ավիաընկերությունը մտադիր էր «Սուխոյ Սուպերջեթ 100» երկու ինքնաթիռ գնել, սակայն հետո հրաժարվեց: