29 նոյեմբերի 2016 - 16:49 AMT
Վարչապետի՝ մարզեր այցելությունների արդյունքում 24 ներդրումային ծրագիր է ստացվել

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի՝ մարզեր այցելությունների արդյունքում արդեն 4 մարզից ստացվել է 24 ներդրումային ծրագիր:

Մինչ տարեվերջ ավարտի կհասցվի գյուղմթերքների վերամշակման 6 ներդրումային ծրագիր: Լոքյանը նաև նշել է, որ շարունակվում է համայնքների խոշորացման ծրագիրը, ինչի արդյունքում միավորվել է 140 բնակավայր:

Շարունակվում է նաև մարզերի զարգացման ռազմավարությունների և համայնքների հնգամյա ծրագրերի մշակման գործընթացը, քայլեր են կատարվել համայնքային ծառայությունների մի մասը մասնավոր հատվածին փոխանցելու ուղղությամբ, այդ թվում՝ աղբահանության և լուսավորության:

Միջազգային գործակալությունների կողմից մեկնարկել են խոշորացված համայնքների օժանդակության ծրագրերը և առաջիկայում 52 մեքենա-մեխանիզմ կհատկացվի համայնքներին:

Տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:

Կարդացեք նաև՝ Վարչապետ. Նախարարների համար դեկտեմբերին աշխատանքային արտակարգ ռեժիմ է հաստատվելու

Կարդացեք նաև՝ Երևանի ՋԷԿ-ի վերակառուցման ծրագրով $10 մլն կտնտեսվի