25 հունիսի 2007 - 20:17 AMT
Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են երկու երկրների հարաբերությունների բարելավման հարցերը
Ստամբուլում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլահ Գյուլի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների հնարավոր բարելավմանը վերաբերող հարցեր: Վարդան Օսկանյանը հաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, որի համաձայն Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց որեւէ նախապայմանի:

Ստամբուլում Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նաեւ հանդիպել է Վրաստանի եւ Հունաստանի ԱԳՆ ղեկավարներ Գելա Բեժուաշվիլիին եւ Դորա Բակոյանիին:

Նշենք, որ Վարդան Օսկանյանը գտնվում է Ստամբուլում ՍՏՀԿ-ի հոբելյանական գագաթնաժողովին մասնակցելու համար` նվիրված կազմակերպության ստեղծման 15-ամյակին: