26 հունիսի 2007 - 16:54 AMT
Թուրքիան երախտապարտ է Հունաստանին ԵՄ-ին անդամակցելու գործընթացում աջակցելու համար
Անկարան սպասում է, որ ամերիկացի եւ իրաքցի պաշտոնյաները միջոցներ կձեռնարկեն Քրդական աշխատանքային կուսակցության (PKK) խնդրի լուծման համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլահ Գյուլը հունական Kathimerini թերթին տված հարցազրույցում: «Թուրքիայի կառավարությունը առաջնակարգ նշանակություն է տալիս PKK-ի ահաբեկիչների դեմ պայքարին: ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք, այդ թվում նախագահը, գոհունակություն են հայտնել Թուրքիայի հակաահաբեկչական ջանքերի հարցով»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Միեւնույն ժամանակ, Գյուլն ընդգծել է, որ Անկարան ողջունում է Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանիի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան պետք է դառնա Եվրամիության լիիրավ անդամ, հաղորդում է Turkiye թերթը: