Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողը հաստատել է ՀՀ արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը՝ 42.645 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Կատարված օրենսդրական փոփոխություններից հետո ՀՀ-ում ֆիզիկական և իրավաբանական անձինք սեփական կարիքները բավարարելու համար կարող են տեղադրել մինչև 150 կՎտ հզորությամբ արևային ինքնավար կայաններ, արտադրել էլեկտրաէներգիա, իսկ ավելցուկը վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»:
Մինչև 2020 թ. ՀՀ կառավարությունը նախատեսում է էներգետիկ ծախսերը կրճատել 38 տոկոսով: Այդ մասին նոյեմբերի 23-ին հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: Արևային էներգետիկայի զարգացման նպատակով, 2017-ից նախարարությունը նախատեսում է անցկացնել նաև միջազգային մրցույթ՝ 50 մգվտ հզորությամբ արևային կայան կառուցելու համար: Մրցույթում հաղթելու առաջին և ամենակարևոր նախապայմանը ցածր սակագինն է:
Արևային էներգիայի զարգացման խթանման նպատակով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը` Համաշխարհային բանկի և Համաշխարհային բնապահպանական հաստատության դրամաշնորհի օժանդակությամբ իրականացրել են «Հայաստանում արդի արեգակնային ՖՎ էներգետիկայի զարգացման օժանդակում» ծրագիրը: Ուսումնասիրվել են ֆոտոէլեկտրական արդյունաբերության ներուժի զարգացման հնարավորությունները Հայաստանում։