27 հունիսի 2007 - 16:52 AMT
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը հույսը չի կորցնում Ղարաբաղի գործընթացի դրական ելքի առումով
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին գտնում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը, որ կայացավ հունիսի 9-ին Սանկտ-Պետերբուրգում, անարդյունք է ավարտվել: Միեւնույն ժամանակ, Սեմնեբին հայտարարել է, որ հույսը չի կորցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի դրական ելքի առումով: «Ես ցավում եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը արդյունքներ չի տվել: Սակայն հանդիպման հետ մեծ հույսեր էին կապվում: Ես հավատում եմ, որ բանակցային գործընթացը շուտով կշարունակվի: Յուրաքանչյուր իրավիճակի վերլուծության համար անհրաժեշտ է ընդմիջում վերցնել, քանի որ երկրներից յուրաքանչյուրում ընտրություններ են կայանալու: Սակայն հակամարտության կարգավորման իդեալական ժամանակը սահմանափակ է»,- ամփոփել է նա, հաղորդում է Day.az-ը: