3 դեկտեմբերի 2016 - 11:05 AMT
Իրանի ԱԳՆ. Պատժամիջոցների ժամկետի երկարացումը ցույց կտա ԱՄՆ անհուսալիությունը

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկրի դեմ պատժամիջոցների երկարաձգումը համաշխարհային հանրության շրջանում անվստահություն կառաջացնի ԱՄՆ հանդեպ, հայտնում է ՌԻԱ Նովոստին IُُSNA գործակալության վրա հղումով:

Ավելի վաղ հայտնի դասձավ, որ ԱՄՆ նախագահ Օբաման կստորագրի Իրանի դեմ գործող պատժամիջոցները ևս 10 տարով երկարացնելու մասին օրենքը, որը Կոնգրեսն արդեն ընդունել է:

«Եթե ԱՄՆ նախագահը երկարացնի պատժամիջոցները, դրանք կատարողական արդյունք չեն ունենա, սակայն համաշխարհային հանրության տեսակետից, ցույց կտան ԱՄՆ կառավարության անհուսալիությունը, որը դեմ է գործում իր իսկ պարտավորություններին»,-հայտարարել է Զարիֆը «Ասիայի սիրտը» խորհրդաժողովի մեկնարկից առաջ, որն անցնելու է Հնդկաստանում:

ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 1-ին հավանություն է տվել ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագծին Իրանի դեմ գործող պատժամիջոցների մասին օրենքը 10 տարով երկարացնելու մասին:

Չնայած Իրանը սկսել է կրճատել իր միջուկային ծրագիրը, ԱՄՆ-ն դեռ պահպանում է Իրանի և առանձին իրանական ընկերությունների դեմ գործող պատժամիջոցները մի շարք պատճառներով: Մասնավորապես, դա կապված է Իրանում բալիստիկ հրթիռների մշակման, իրավապաշտպանների հայտարարությունների և ԱՄՆ կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների հետ Իրանի հարաբերությունների հետ: