28 հունիսի 2007 - 14:25 AMT
Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող օգնությունն երկարաժամկետ բնույթ է կրում եւ չի սահմանափակվում միայն միջոցների տրամադրմամբ
Ճապոնիայի կառավարությունը 86 հազար դոլար է հատկացրել Հայաստանի Արագածոտնի մարզի 28 կարիքավոր դպրոցներն անհրաժեշտ գույքով ապահովելու համար: Համապատասխան պայմանագիր է կնքվել հունիսի 28-ին Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան (նստավայրը` Մոսկվա), հայկական ոչ կառավարական «Զարգացում եւ բարեկեցություն» կազմակերպության եւ Արագածոտնի մարզի կրթության ու մշակույթի բաժնի միջեւ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին էր հաղորդել Ճապոնիայի դեսպանատան երկրորդ քարտուղար Յուկիկո Միձունոն, Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող օգնությունն երկարաժամկետ բնույթ է կրում: «Մենք չենք սահմանափակվում միայն միջոցների տրամադրմամբ, երբեմն հատկացնում ենք նաեւ սարքավորումներ, անհրաժեշտ նյութեր առաջին հերթիին գյուղատնտեսական սեկտորի զարգացման համար: Մեր գերակայությունների ոլորտում է նաեւ աջակցությունը փոքր եւ միջին գործարարությանը, ինչպես նաեւ ոռոգման ջրի խնդրի լուծումը: Այս տարի, մասնավորապես, կիրականացվի Շիրակի եւ Արագածոտնի մարզի բնակիչներին ոռոգման ջրով ապահովելու ծրագիրը»,-նշել է Միձունոն: