28 հունիսի 2007 - 15:16 AMT
Ադրբեջանի ժողովրդավարական կուսակցությունը առաջարկում է ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին հաղթողներ հայտարարել
Ադրբեջանի ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ) հայեցակարգ է մշակել, որի նպատակն է երկխոսություն կազմակերպել իշխանությունների եւ ընդդիմության միջեւ ղարաբաղյան խնդրի լուծման շուրջ: ԱԺԿ նախագահ Սարդար Ջալալօղլուի խոսքերով, հայեցակարգն ընդգրկում է ղարաբաղյան հակամարտության պատմությունը, սխալները, որ թույլ են տրվել այդ խնդրի լուծման ընթացքում, եւ բանակցությունների այն տարբերակը, որ առաջարկում է ԱԺԿ-ն հակամարտությունը լուծելու համար: «Հայեցակարգը հիմնված է այն դրույթի վրա, որ չկան տանուլ տված կողմեր, երկու կողմերն էլ ներկայացվում են որպես հաղթողներ: Հայերին տրամադրվում է երկքաղաքացիություն, Լեռնային Ղարաբաղը հայտարարվում է ազատ տնտեսական գոտի: Փաստաթղթով նախատեսվում է ազգային-մշակութային ինքնավարության ստեղծում եւ տեղական ինքնակառավարման սկզբունքների հաստատում եվրոպական երկրների չափանիշներով, բոլոր այդ հարցերն իրենց տեղն են գտել փաստաթղթում: Հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Դրանից հետո կապեր են հաստատվում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եւ Երեւանը միանում է տրանսազգային տարածաշրջանային նախագծերին»,-նշել է Ջալալօղլուն, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»: