7 դեկտեմբերի 2016 - 17:00 AMT
Պուտին. 2016-ին ՌԴ-ում 10 ահաբեկչություն է կանխվել

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) 2016-ին 10 ահաբեկչական գործողություն է կանխել: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«ԱԴԾ-ն գործում է վճռական ու նախահարձակ: Գերազանց է կատարվել տարվա կարևորագույն խնդիրներից մեկը` անվտանգության ապահովումը 7-րդ գումարման Պետդումայի ընտրությունների նախապատրաստման և անցկացման շրջանում»,-ասել է նա բարձրաստիճան սպաների ու դատախազների հետ հանդիպմանը:

«2016-ի 10 ամսում ԱԴԾ շնորհիվ կանխվել է ահաբեկչական ուղղվածության ավելի քան 30 հանցագործություն, այդ թվում 10 ահաբեկչական գործողություն»,-ասել է Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 7-ին Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջաններում ՌԴ-ում արգելված ահաբեկչական խմբավորման 12 անդամ է ձերբակալվել, որոնք նոր մարդկանց էին անդամագրում:

Ձերբակալվածները «քարոզչական աշխատանքներ են կազմակերպել քաղաքացիներին ահաբեկչական գործունեության մեջ նեգրավելու նպատակով» Ծայրահեղականության մեջ կասկածանքով դեկտեմբերի 7-ին բերման էր ենթարկվել ավելի քան 25 մարդ: Խուզարկություններ են անցկացվել տասնյակ հասցեներով: Գործողության այլ մանրամասներ չեն հրապարակվում: