29 հունիսի 2007 - 19:21 AMT
Հարի Միտչելը դարձավ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը պաշտպանող 211-րդ կոնգրեսականը
Արիզոնա նահանգը ներկայացնող Ներկայացուցիչների պալատի անդամ Հարի Միտչելը դարձավ Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը պաշտպանող 211-րդ կոնգրեսականը: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), կոնգրեսականը ներկայացնում է նահանգի 5-րդ շրջանը, որտեղ մեծ հայկական համայնք կա: «Արիզոնայի հայ համայնքը ողջունում է Արիզոնայի 5-րդ շրջանի ընտրողների համար մեծ կարեւորություն ներկայացնող Հայոց ցեղասպանության հաստատման մասին բանաձեւի աջակցությամբ հանդես եկող կոնգրեսական Միտչելի սկզբունքային դիրքորոշումը»,- հայտարարել է ANCA-ի շրջանային բաժնի ղեկավար Երվանդ Բալթաջյանը:

Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատում բանաձեւի քվերակության համար անհրաժեշտ է 218 կոնգրեսականի ձայն: