12-ամյա տղան փորձել է ահաբեկչություն գործել գերմանական Լյուդվիգսհաֆեն քաղաքի Սբ Ծննդյան տոնավաճառում, հայտնում է Meduza-ն Der Spiegel-ի վրա հղումով:
Նշվում է, որ նա երկու անգամ փորձել է գործի դնել ինքնաշեն պայթուցիկ սարքը, որը լցոնված էր մետաղյա մասերով, սակայն դետոնատորը չի գործել:
Focus-ն, իր հերթին, հայտնում է, որ ահաբեկչության փորձ կատարած տղան ծնունդով Գերմանիայից է, ազգությամբ` իրաքցի: Տղան, ըստ պարբերականի աղբյուրների, եղել է «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինի ուժեղ ազդեցության տակ: Նրա անձը դեռ չի հաստատված:
Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ 2016-ի ամռանը նա փորձել է փախչել Սիրիա` ԻՊ-ին միանալու նպատակով: Դատախազության պաշտոնական ներկայացուցիչները հաստատել են տոնավաճառում ահաբեկչության փորձի հետաքննության փաստը, սակայն մանրամասներ չեն հրապարակել: