Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Անգլիայի պրեմիեր լիգայի անցնող շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ: Քվեարկությունն անցկացվել է eurosport.co.uk. պորտալում:
«Տոտենհեմի» դեմ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղում (1:0) հաղթական գոլի հեղինակ Մխիթարյանը ստացել է 1400 քվե: Երկրորդ տեղում է «Լեսթեր Սիթիի» հարձակվող Ջեյմի Վարդին, երրորդում` Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը:
Մխիթարյանը 7 խաղի է մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Վերջին 4 հանդիպման ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը դարձել է 2 գոլի հեղինակ և 2 արդյունավետ փոխանցում է կատարել:
«Տոտենհեմի» դեմ խաղում (1:0) Մխիթարյանը դուրս է եկել դաշտ մեկնարկային կազմում` իր առաջին գնդակն իրացնելով «Օլդ Տրաֆորդում» և Պրեմիեր լիգայում: Նա փոխարինվել է 85-րդ րոպեին վնասվածքի պատճառով:
Ընթերցեք նաև. Մատա. Մխիթարյանը գերազանց տղա է և վաստակել է իր տեղը խաղադաշտում