10 հուլիսի 2007 - 16:50 AMT
Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Պերինան ժամանել է Երեւան
Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Պերինան ժամանել է Երեւան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Երեւանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայության ղեկավար Թոմաս Միդնախտը: Նրա խոսքերով, Պերինան արդեն ստանձնել է իր պարտավորությունների կատարումը, փոխարինելով փոխդեսպան Էնթոնի Գոդֆրիին, որը ԱՄՆ-ի գործերի ժամանակովր հավատարմատարն էր դեսպան Ջոն Էվանսի պաշտոնանկությունից հետո:

Ռ.Պերինան ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն էր 2001-2004 թթ.: 1993-1996 թթ. եղել է ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալ Եվրոպայի եւ Կանադայի հարցերով: 1998-2001 թթ. ԱՄՆ-ի դեսպանն էր Մոլդավիայում: