21 դեկտեմբերի 2016 - 15:07 AMT
Պուտինը հավանություն է տվել ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը ստորագրելու վերաբերյալ ՌԴ կառավարության առաջարկությանը: Նախագահի համապատասխան կարգադրությունը հրապարակվել է դեկտեմբերի 21-ին իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Փաստաթղթով թույլատրվում է ֆինանսների նախարարությանը վերոնշյալ պայմանագրի ստորագրման շուրջ բանակցություններում փոփոխություններ կատարել փաստաթղթում, եթե դրանք սկզբունքային չեն:

«Նպատակահարմար համարել վերոնշյալ պայմանագրի ստորագրումը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում»,-ասվում է փաստաթղթում:

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում: