22 դեկտեմբերի 2016 - 16:36 AMT
«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ կստեղծվի

ՀՀ-ում կստեղծվի «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ, որին կփոխանցվի ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի փորձը և գործառույթների մի մասը, ինչպես նաև դպրոցական սննդի ազգային ծրագրի կառավարման գործառույթը:

Այդ նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշումներ: Հիմնադրամի ստեղծումը կբարձրացնի ծրագրի իրականացման արդյունավետությունը, և կապահովի ծրագրի կառավարման սահուն փոխանցումը ՊՀԾ-ից հայաստանյան կողմին:

Ներկայում ՀՀ տասը մարզի նախակրթարանների և կրտսեր դասարանների մոտ 83.000 երեխա ստանում է դպրոցական սնունդ:

Հիմնադրամի ստեղծումը հնարավորություն կտա աշխատանքներում ներգրավել երեխաների սնուցման հարցերով զբաղվող այլ երկրների կառավարություններ, կազմակերպություններ, անհատներ, գործարար, սփյուռքի ներուժը: Ֆինանսների կենտրոնացման շնորհիվ կարելի է նաև բարձրացնել գնումների արդյունավետությունը, ինչպես նաև ակտիվացնել տեղական արտադրությունը և գյուղացիական տնտեսությունները՝ տեղական արտադրանքն ընդգրկելով դպրոցական սննդում։