Ակումբների եվրոպական ասոցիացիան (ECA) և Ֆուտբոլային գործակալների եվրոպական ասոցիացիան որոշել են Globe Soccer Awards 2016-ի դափնեկիրներին:
«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն արժանացել է լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին, իսկ լավագույն ակումբ է համարվել «Ռեալը»: Լավագույն նախագահ է հայտարարվել Ֆլորենտինո Պերեսը («Ռեալ»):
Լավագույն մարզիչ է ճանաչվել Պորտուգալիայի հավաքականի մարզիչ Ֆերնանդու Սանտուշը, լավագույն մրցավար է դարձել Մարկ Կլատենբուրգը, իսկ «Անժիի» նախկին հարձակվող Սամուել Էտոն պարգևատրվել է կարիերայում նվաճումների համար, հայտնում է Sports.ru-ն:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի հավաքականի և «Մանչեստր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է The Guardian-ի 100 լավագույն ֆուտբոլիստի ցուցակում: Բրիտանական պարբերականի ցուցակում Մխիթարյանը 57-րդ տեղում է: Դեկտեմբերի 21-ին Մխիթարյանը 7-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Ընթերցեք նաև. Մոուրինյո. Մխիթարյանն իր կարիերայի ամենագեղեցիկ գոլն է խփել