7 հունվարի 2017 - 12:11 AMT
Ադամ Շիֆը հայերենով է շնորհավորել հայ համայնքի Սուրբ Ծնունդը

Հունվարի 6-ին ԱՄՆ կոնգրեսական, Հայկական հանձնախմբի փոխհամանախագահ Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում անգլերենով ու հայերենով շնորհավորել է հայ համայնքի Սուրբ Ծնունդը։

«Հայ համայնքին շատ ուրախ Սուրբ Ծնունդ եմ մաղթում»,-գրել է Ադամ Շիֆը, ապա հայերենով հավելել. «Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ»։

Ադամ Շիֆը տարիներ շարունակ աչքի է ընկել հայ համայնքի հետ սերտ կապերով ու հայանպաստ գործունեությամբ։

Կարդացեք նաև՝Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս․ Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը