Թուրքիայի Գազանթեփ քաղաքի անվտանգության վարչության շենքի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ըստ հաղորդագրության, անհայտ անձը փորձել է ներխուժել շենք, Hurriyet-ին հղումով գրում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ականատեսների խոսքերով հրաձգությունը շարունակվել է մոտ 10 րոպե: Նշվում է, որ նախնական տվյալներով ենթադրյալ ահաբեկիչը չեզոքացվել է: Դեպքի վայր են մեկնել մեծ քանակությամբ շտապօգնության մեքենաներ:
Այս պահին հայտնի է մեկ տուժածի մասին:
Հունվարի լույս 1-ի գիշերը Ստամբուլի Reina գիշերային ակումբում Ամանորի գիշերը ահաբեկչություն է տեղի ունեցել: Զինված տղամարդը ներխուժել էր հաստատություն և կրակ բացել, որի հետևանքով 39 մարդ է զոհվել, ավելի քան 60-ը՝ վիրավորվել: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ն: