12 հունվարի 2017 - 12:37 AMT
«Մանչեսթեր Սիթիին» մեղադրել են հակադոպինգային կանոնները խախտելու մեջ

«Մանչեսթեր Սիթի» անգլիական ֆուտբոլային ակումբին Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի (FA) հակադոպինգային կանոնները խախտելու մեղադրանքներ են ներկայացվել:

Մեղադրանքները կապված են հակադոպինգային ստուգում անցնելու համար ակումբի ֆուտբոլիստի գտնվելու վայրի մասին սխալ տեղեկություններ տարածելու հետ: Այսպիսի խախտման համար «Մանչեսթեր Սիթին» կարող է զրկվել 9 միավորից անգլիական Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղաշրջանում կամ խոշոր տուգանք ստիպված կլինի վճարել, գրում է Lenta.ru-ն:

Անգլիական Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղաշրջանում «Մանչեսթեր Սիթին» 42 միավորով 4-րդ տեղում է 20 խաղից հետո` 7 միավորով զիջելով առաջատար «Լիվերպուլին»: