Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին անդրադարձել է մեջլիսում սահմանադրական փոփոխությունների առաջարկի քննարկմանը:
Բահչելին նշել է, որ եթե մեջլիսում հարցի շուրջ լարվածությունը շարունակվի, ապա այդ իրավիճակը հանրաքվեի ժամանակ կարող է անդրադառնալ ամբողջ Թուրքիայի վրա, Haberturk-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Նա ընդգծել է, որ եթե սահմանադրական փոփոխությունները խորհրդարանում չհաստատվեն, անհրաժեշտ կլինի նոր խորհրդարան ձևավորել:
ԱՇԿ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններ կատարելուն և այդ հարցի շուրջ համաձայնության է եկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հետ:
Սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է կառավարման խորհրդարանական համակարգից անցնել նախագահական համակարգի:
Կարդացեք նաև՝ Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում. Քննարկվում էին սահմանադրական փոփոխությունները (վիդեո)