12 հունվարի 2017 - 18:47 AMT
ՖԻԴԵ-ն հաստատել է Դանիելյանի և Մկրտչյանի մասնակցությունը շախմատի ԱԱ-ին

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հունվարի 12-ին հրապարակել է 2017 թվականի շախմատի աշխարհի կանանց առաջնության մասնակիցների վերջնական ցանկը:

Այս տարի մրցաշարին կմասնակցի 64 շախմատիստուհի: Այդ մրցումներում, որը տեղի կունենա Իրանի մայրաքաղաք Թեհրանում, փետրվարի 11-ից մինչևմարտի 3-ը, Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը, որոնք այդ իրավունքը նվաճել են անցած տարվա Եվրոպայի առաջնության ժամանակ, գրում է Ա1+-ը:

Աշխարհի առաջնությունը կանցկացվի նոկաուտ մրցակարգով: Հաղթողն այս տարի աշխարհի գործող չեմպիոն Հու Յիֆանի հետ մրցամարտում կվիճարկի կանանց շախմատային թագը: