Մոսկվա ժամանած Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները կողջունեին Ռուսաստանի ցամաքային գործողությունը Սիրիայում, եթե դա թույլ տա խաղաղություն հաստատել երկրում, գրում է Ինտերֆաքսը:
«Թող ռուսական զորքերը մտնեն Սիրիա, Սիրիայի ցանկացած անկյուն, մենք պատրաստ ենք նրանց ընդունել, եթե նրանք գան ու խաղաղություն հաստատեն երկրում»,-հայտարարել է Սիրիայի զինված ուժերի նախկին գեներալ Մուստաֆա ալ Շեյխը, որը գլխավորում է Մոսկվա ժամանած սիրիական ընդդիմության պատվիրակությունը:
Նա պարզաբանել է, որ չեչենական ստորաբաժանումներն արդեն մասնակցել են տարբեր գործողությունների, մասնավորապես, Հալեպի ազատագրմանը:
Ավելի վաղ Fox News-ը հաղորդագրություն էր տարածել, որ հունվարի 9-ին Հմեյմիմ ավիաբազա է տեղափոխվել Սու-25 4 կործանիչ: Աղբյուրներից մեկը պարզաբանել էր, որ իքնաթիռները լրալիցքավորման համար վայրէջք են կատարել Իրանում: