24 հուլիսի 2007 - 16:56 AMT
Հուլիսի 25-ին Վարդան Օսկանյանը աշխատանքային այցով կմեկնի Վրաստան
Հուլիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Վրաստան: Այցի ընթացքում նախատեսվում է նախարար Օսկանյանի հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարար Գելա Բեժուաշվիլիի հետ: Հուլիսի 26-ին նախարար Օսկանյանը կայցելի Աջարիա, որտեղ ծրագրված է նրա հանդիպումը Աջարիայի վարչապետ Լեւան Վարշալոմիձեի հետ: Բաթումում նախարար Օսկանյանը կծանոթանա նաեւ Հայաստանի գլխավոր հյուպատոսության համար ընտրված շենքի պայմաններին:

Հուլիսի 28-ին նախարար Օսկանյանը Լոռու մարզում հանդիպում կունենա Վրաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացւոցչությունների ղեկավարների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: