ՀՀ կառավարությունը ներկայացրել է 2016-ի փաստացի և 2017-ի աշխատակազմի, ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների ակնկալվող օպտիմալացման արդյունքների հաշվետվությունը:
Ըստ դրա՝ 2016-ի դրությամբ ՀՀ պետական կառավարման համակարգում 22.961 մարդ է աշխատում, իսկ 2017-ին աշխատողների ակնկալվող թիվն է՝ 20.059: Այսինքն, պետհամակարգում 2902 աշխատատեղ է կրճատվելու:
Միայն ՊՈԱԿ-ներում և ՓԲԸ-ներում 17.168 աշխատողից 2017-ին կմնա 14.864 աշխատող:
ՀՀ պետական ապարատի օպտիմիլացման և որոշ գնումների կենտրոնացված կարգով իրականացման արդյունքում 2016-ի վերջին եռամսյակում տնտեսվել է 5 մլրդ 359 մլն դրամ:
Այդ թվում, մոտ 1.4 մլրդ դրամ տնտեսվել է աշխատակազմի օպտիմալացումից, մոտ 2.4 մլրդ դրամ՝ ՊՈԱԿ-ների օպտիմալացումից: ՀՀ 5 մարզում կատարված օպտիմալացման արդյունքում տնտեսվել է մոտ 900 մլն դրամ:
ՀՀ վարճապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ բոլոր գերատեսչություններին հանձնարարվել է ներկայացնել առաջարկություններ՝ փոխելու իրենց կառավարման կառուցվածքը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ գործադիրը պարզեցնում է կառավարումը, ՊՈԱԿ-ներից, ավելորդ կառույցներից ու ԾԻԳ-երից հրաժարվում: