Իրաքյան Մոսուլի մոտ 30 խաղաղ բնակիչ է զոհվել քաղաքի Ալ Ջադիլա ռմբակոծության ժամանակ, որը վերահսկվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից: Այդ մասին հայտնել է Reuters-ը ականատեսի վրա հղումով:
Ըստ վկաների, առնվազն 3 հրթիռ է արձակվել հունվարի 12-ին: Թիրախը, հավանաբար, եղել է ԻՊ պարագլուխներից մեկի` Հարբի Աբդել Քվադերի տունը: Նա շենքում չի եղել, սակայն հարազատներից ոմանք զոհվել են:
Գործակալությունը նշել է, որ այս հաղորդագրությունը պաշտոնական հաստատում չի ստացել:
Հայտնի չէ, թե ով է հասցրել հարվածը` Իրաքի ՌՕՈւ-ն թե միջազգային կոալիցիան:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրաքի հատուկ նշանակության ուժերն ազատագրել են Մոսուլի արևելյան մասը արևմտյանին կապող երկրորդ կամուրջը:
Մոսուլի ազատագրման գործողությունն ընթանում է 2016-ի հոկտեմբերից: Ահաբեկիչները կորցրել են շրջաններից շատերը Մոսուլի արևելքում, սակայն արևմտյան մասը Տիգրիսի մյուս ափին մնում է գրոհայինների հսկողության տակ: