25 հուլիսի 2007 - 17:03 AMT
ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանը Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու քաղաքական կամք չունի
Ադրբեջանական կողմի ձգտումները առկա բուն բանակցային շրջանակից դուրս բերելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քննարկումները միայն բացասաբար են անդրադառնում այդ գործընթացի վրա: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: «Տվյալ քայլը խոսում է Արդբեջանի կողմից խնդրի տեւական լուծմանը հասնելու քաղաքական կամքի բացակայության մասին»,- նշել է նա` մեկնաբանելով Բաքվի ձգտումը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի օրակարգ մտցնել Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Նշենք, որ Հայաստանը ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի եւ ԵԱՀԿ-ի հետ գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների անցկացումն է: