ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը առաջին հրամանագրերը կստորագրի հենց երդմնակալության օրը, որը տեղի կունենա հունվարի 20-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:
Թրամփը մտադիր է օգտվել իր լիազորություններից և առաջին քայլերն անել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման և ներգաղթի սահմանափակման համար: Բացի այդ, նա մտադիր է չեղարկել Օբամայի հրամանագրերից մի քանիսը:
Թրամփը նաև մտադիր է հունվարի 21-ին այցելել Կենտրոնական հետախուզական վարչություն, որը խիստ քննադատության թեմա էր դարձել նրա նախընտրական շրջանում և նախագահ ընտրվելուց հետո:
Թրամփի համար արդեն մոտ 200 հրամանագիր են պատրաստել, որոնք նա կարող է ստորագրել` նորընտիր նախագահը կընտրի մի քանիսը:
ԱՄՆ նախագահի իշխանությունը սահմանափակումներ ունի: Օրինակ, նրա հրամանագրերից շատերը կարող է արգելակել Կոնգրեսը, եթե հրաժարվի միջոցներ հատկացնել, կամ դատարանը, եթե հրամանագիրը հակասահմանադրական ճանաչի: