23 հունվարի 2017 - 10:37 AMT
Հալեպում սիրիական բանակի հայազգի զինծառայող է զոհվել

Հալեպի ծայրամասային շրջաններում ընթացող թեժ մարտերում զոհվել է սիրիական բանակում ծառայող հայազգի 20-ամյա Ժանո Գորաճյանը: Այդ մասին տեղեկացնում է «Արևելք» լրատվականը՝ իր աղբյուրներին հղումով:

Նշվում է նաև, որ զոհված հայ զինծառայողի եղբայրներից մեկը՝ Ռեմոնը, նույնպես ծառայում է սիրիական բանակում:

Երկարատև ծանր պատերազմից հետո Հալեպում համեմատաբար խաղաղ է: Դեկտեմբերի 16-ին Սիրիայի բանակն ավարտեց Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրումը, ինչը պայմաններ է ստեղծում սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար: