23 հունվարի 2017 - 20:21 AMT
Napalm Death-ը համերգ կտա Երևանում

Բրիտանական Napalm Death դեթ-մեթալ խումբը համերգային շրջագայության է մեկնում Արևելյան Եվրոպայով, որի ընթացքում ելույթ կունենա նաև Երևանում:

Ինչպես նշվում է խմբի ֆեյբուքյան էջում, երևանյան համերգը կկայանա ապրիլի 20-ին «Վիտամին» ակումբում:

Երևանից բացի շրջագայության ընթացքում խումբը կայցելի Թբիլիսի, Եկատերինբուրգ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կալինինգրադ, Թալլինն, Ռիգա, Վիլնյուս և Կիև:

1981 թվականին ստեղծված խումբը դեթ-մեթալի ամենահայտնի կոլեկտիվներից է: Ստեղծման օրվանից խումբը 16 և ալբոմ է թողարկել՝ չհաշված համերգային սկավառակներն ու սինգլները: