Ռուսական գազի ներկրումը Հայաստան 2016-ին նվազել է` հասնելով 1.87 մլրդ խմ 2015-ի 1.92 մլրդ խմ դիմաց: Այս մասին ասվում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպման համար նախապատրաստված նյութերում:
«Հայաստանի գազամատակարարումը գործնականում ամբողջությամբ կախված է ռուսական գազի առաքումից, որն իրականացվում է Վրաստանի տարածքով: 2016-ին առաքվել է 1.87 մլրդ խմ գազ (2015-ին`1.92 մլրդ խմ)»,-ասվում է նյութերում:
Ըստ նախարարների կաբինետի նյութերի, երկու երկրների գործակցության մյուս խոշոր ոլորտը գործակցությունն է գազի շուկայում: Մասնավորապես, ըստ ՏԱՍՍ-ի, ռուսական «Գազպրոմը» «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերն է, որի հիմնական գործառույթն է գազի մատակարարումը Հայաստանի ներքին շուկայում, հայտնում է angi.ru-ն:
Ընդհանուր առմամբ, «Գազպրոմը» ՀՀ տարածքում գազաէներգետիկ օբյեկտների ֆինանսավորմանը հատկացրել է մոտ 550 մլն դոլար, այդ թվում` Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի և արդիականացման և Իրան-ՀՀ գազատարի շինարարության մասնակցության համար: