ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է նամակի մասին, որը թողել է նրան նախկին նախագահ Բարաք Օբաման Օվալաձև աշխատասենյակում: Այդ մասին նա ասել է ABC-ի եթերում:
Ավանդաբար ԱՄՆ հեռացող նախագահն իր աշխատասենյակում նամակ է թողնում, հասցեագրված իր հետնորդին: Նամակի բովանդակությունը երբեք չի հրապարակվում:Բացառությամբ Ջորջ Վաշինգտոնի, ԱՄՆ բոլոր նախագահները նախագահության շրջանում ապրել են Սպիտակ տանը:
Թրամփը նամակն անվանել է «հիանալի. և «շատ բովանդակալից»: «Այն երկար էր ու բազմաբովանդակ»,-ասել է Թրամփը:
Նա նաև նշել է, որ հեռաձայնել է Օբամային և շնորհակալություն հայտնել նամակի համար, հայտնում է RT-ն:
Սպիտակ տնից հեռանալուց առաջ, նախկին նախագահ Օբաման նամակ է թողել իր աշխատասեղանին: Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել հունվարի 20-ին Վաշինգտոնում:
New York Times-ին տված հարցազրույցում նա պատմել է Սպիտակ տանն անցկացրած առաջին օրերի մասին: Նա ասել է, որ իրեն շատ են դուր եկել կառավարական կապի հեռախոսները և ննջարանը, որտեղ գիշերել է ինքը` Լինքոլնը: Նա ասել է, որ մենակ է ապրում Սպիտակ տանը և շատ ժամանակ է անցկացնում հեռուստացույց դիտելով:
Թրամփի կինն ու որդին վերադարձել են Նյու Յորք, որպեսզի տղան կարողանա ավարտել ուսումնական տարին իր դպրոցում:
ԱՄՆ նախագահը վաղ է արթնանում` առավոտյան ժամը 6-ին և հետևում է նորություններին հեռուստացույցով` զուգահեռաբար աչքի անցկացնելով թերթերը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ժամը 9:00-ին Թրամփը հանդիպում է օգնականների հետ, իսկ երեկոյան կրկին շատ ժամանակ է անցկացնում հեռուստացույցի առջև: