26 հունվարի 2017 - 14:00 AMT
Վիլյամս քույրերը կմրցեն Australian Open-ի եզրափակչում

Ամերիկուհիներ Սերենա և Վինուս Վիլյամսները կհանդիպեն թենիսի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչում:

Ավագ քույրը կիսաեզրափակչում հաղթել է իր հայրենակցուհի Կոկո Վանդեվեգեին (6:7, 6:2, 6:3): Սերենան զուհագեռ խաղում հաղթել է Խորվաթիայի ներկայացուցիչ Միրյանա Լուչիչ-Բարոնիին (6:2, 6:1), գրում է Lenta.ru-ն:

Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հունվարի 28-ին Երևանի ժամանակով 04:00-ին:

Australian Open-ը առաջինն է «Մեծ սաղավարտի» մրցաշարերից: Մրցումները, որոնց ընդհանուր մրցանակային ֆոնդը գերազանցում է 36 մլն դոլարը, անցնում են Մելբուրնում հունվարի 16-29-ը:

Կրտսեր Վիլյամսը 6 անգամ հաղթել է Australian Open-ում: Վինուսը միայն մեկ անգամ է խաղացել մրցման եզրափակչում: Քույրերի անձնական հանդիպումների հաշիվը հօգուտ Սերենայի է` 16: 11: