27 հունվարի 2017 - 10:03 AMT
ՀՀ-ն ներկայացնող գեղասահորդների զույգը հաղթահարել է Եվրոպայի առաջնության որակավորման փուլը

Չեխիայի Օստրավա քաղաքում շարունակվում է Եվրոպայի գեղասահքի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ գեղասահորդները: Մրցումային երկրորդ օրը կարճ ծրագրով հանդես են եկել պարային զույգերը:

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեգալ զույգը կարողացել է հաջողությամբ հաղթահարել որակավորման փուլը և պատրաստվում է երկար ծրագրին։ Մեր զույգը կարճ ծրագրում գրավել է 16-րդ տեղը:

Մրցումային առաջին օրը կարճ ծրագրում հայ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը գրավել էր 10-րդ հորիզոնականը՝ նույնպես հաղթահարելով որակավորման փուլի արգելքը և իրավունք է ստացել մասնակցելու եզրափակիչ փուլին։