Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների՝ 2016թ. հունվար-դեկտեմբերին որպես մարդասիրական օգնություն ՀՀ է ներմուծվել 7.631.200 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է մոտ 21.5 մլն դրամ կամ $45.630.000: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Ստացված օգնության 51.7%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 14.3%-ը` մանածագործական իրերը, 7.3%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 7.1%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 5.8%-ը` սարքեր և ապարատները, իսկ 13.8%-ը` մնացած ապրանքները:
2016թ-ին Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 21%-ը ԱՄՆ-ն է տրամադրել, 24,2%-ը՝ Եվրամիության երկրները, 16,9%-ը՝ Շվեյցարիան, 14.2%-ը՝ Չինաստանը:
Ֆինանսների նախարարության կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների համաձայն, 2015-ի հունվար-նոյեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 4 մլն 525 հազար տոննա ապրանք: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, դրա արժեքը կազմել է 19.1 մլրդ դրամ կամ 40 մլն դոլար:
Առավել մեծ չափով հումնատիր օգնություն Հայաստան եկել է Շվեյցարիայից` 23.2%, ԱՄՆ-ից` 23%, ԵՄ երկրներից` 23.8%: ԱՊՀ երկրներից Հայաստան եկած օգնությունը կազմում է ընդհանուրի 1.6%, Ռուսաստանից` 0.2%: