3 փետրվարի 2017 - 16:48 AMT
Թրամփը հայտարարել է՝ Օբամայի չափ բարի չի լինի Իրանի հանդեպ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այնքան «բարի» չի լինի Իրանի հանդեպ, որքան Բարաք Օբաման: «Իրանը կրակի հետ է խաղում` նրանք չեն գնահատում, թե որքան «բարի» էր իրենց նկատմամբ Օբաման: Բայց ոչ ես»,-գրել է Թարմփը Twitter-ի իր միկրոբլոգում:

Թրամփի վարչակազմը նոր պատժամիջոցներ է պատրաստում Իրանի դեմ, որոնք կարող են ուժի մեջ մտնել արդեն ընթացիկ շաբաթում:

Ըստ Reuters-ի աղբյուրի, պատժամիջոցներ կարող են սահմանվել 8 կազմակերպության դեմ` ահաբեկչությանը սատարելու մեղադրանքով, և մոտ 17-ի դեմ` ըստ ԱՄՆ ավելի վաղ հրապարակված հրամանագրի զանգվածային ոչնչացման զենքի տարածման մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պատժամիջոցները մասնակիորեն կսահմանվեն ի պատասխան Իրանում բալիստիկ հրթիռների փորձարկման: Ենթադրվում է, որ պատժամիջոցները չեն վերաբերի Իրանի հետ միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին համաձայնագրին: