3 փետրվարի 2017 - 17:52 AMT
Forbes. Ռոնալդուն աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկն է

Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը, որտեղ 100 մարդ է ներառված:

Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել ոչ միայն մարզիկների աշխատավարձերը, այլ նաև նրանց եկամուտները գովազդից ու հովանավորների հետ համաձայնագրերից:

Ցանկի առաջին հորիզոնականում պորտուգալական «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է: Նրա եկամուտներն ընդհանուր առմամբ կազմել են 88 մլն դոլար:

Երկրորդ հորիզոնականում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, որի եկամուտը կազմում է 81.4 մլն դոլար:

Առաջին եռյակը եզրափակում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Քլիվլենդ Կավալյերս» ակումբի անդամ Լե Բրոն Ջեյմսը` 77.2 մլն դոլար եկամուտով, հայտնում է soccer.ru-ն: