4 փետրվարի 2017 - 16:26 AMT
Ստամբուլի հայազգի աշակերտը ՆԱՍԱ-ի կրթական ծրագրին է մասնակցելու

Ստամբուլի Ֆերի­գյու­ղի հայկական Մե­րա­մեթ­ջյան վարժարանի 7-րդ դասարանի աշակերտ Մասիս Քարան հնարավորություն է ստացել մասնակցելու ՆԱՍԱ-ի «Քենեդի» տիեզերական կենտրոնի «ATX աստղանավորդության կրթական ծրագրին»։

Այս մասին հայտնել է Ստամբուլի Մե­րա­մեթ­ջյան վարժարանի տնօրեն Արփի Մանուկյանը, գրում է «Արևելքը»:

Նախագծին մասնակցելու համար Մասիս Քարան շուտով Ստամբուլից մեկնելու է ԱՄՆ: Տնօրենը հայտնել է, որ հայ աշակերտը հեղինակավոր կրթական այս ծրագրին մասնակցելու համար ընտրվել է քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի իր բացառիկ գիտելիքների շնորհիվ:

Ըստ տնօրենի, 13-ամյա աշակերտն այդ առարկաներին տիրապետում է համալսարանական մակարդակով: Մասիս Քարայի գիտելիքները բացահայտել է նրա շախմատի ուսուցիչը, նրան ուղարկել են Ստամբուլում գործող հատուկ կրթական կենտրոն, որտեղից էլ աշակերտն ընտրվել է ՆԱՍԱ-ի նշյալ կրթական ծրագրին մասնակցելու:

Մասիս Քարայի հայ պապիկը թուրքական դպրոցի փոխտնօրեն է: Քարայի հաջողություններին անդրադարձել է նաև թուրքական մամուլը: