8 փետրվարի 2017 - 12:48 AMT
ՀՀ-ն կարող է օդային կապ հաստատել Ավստրալիայի ու Սիրիայի հետ

Գործադիրը փետրվարի 9-ին կայանալիք նիստում համաձայնություն կտա Հայաստանի Հանրապետության և Ավստրալիայի Միության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Կառավարության նիստի օրակարգի համաձայն, կհամաձայնեցվի նաև Հայաստանի և Սիրիայի միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի կնքման առաջարկությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանը Կանադայի ու Սինգապուրի հետ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրեր կկնքի: Կառավարությունը հունվարի 26-ի նիստում համաձայնություն է տվել փաստաթղթերի ստորագրման առաջարկությանը: