8 փետրվարի 2017 - 17:58 AMT
ԼՂՀ ՊՆ. Շփման գծում ՊԲ-ի զոհերի ու վիրավորների մասին լուրերն անհեթեթություն են

Ադրբեջանական ագիտպրոպի կողմից փետրվարի 8-ի առավոտից տարածվող հաղորդագրությունները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցող զարգացումների, մասնավորապես՝ պաշտպանության բանակի կորուստների ու վիրավորում ստացած զինծառայողների վերաբերյալ լուրերը կատարյալ անհեթեթություն են:

Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը, ըստ որի հայկական կողմն իբրև թե արկակոծել է իրենց առաջնային դիրքերը։ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերոնշյալը կատարյալ ապատեղեկատվություն է և միջազգային հանրությանը մոլորեցնելու խղճուկ փորձ: