11 փետրվարի 2017 - 15:59 AMT
«Հայկական վերածննդի» նախագահ է ընտրվել Արթուր Բաղդասարյանը

«Հայկական վերածնունդ» կուսակցության համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Բաղդասարյանը:

Այլ թեկնածուներ չէին առաջադրվել, գրում է Aravot.am-ը:

Բաղդասարյանն իր ելույթում հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանի համար ունեն վճռորոշ նշանակություն:

«Մեր քաղաքակամ թիմը այս ընտրություններին գնում է կազմ ու պատրաստ, մրցունակ գաղափարներով, խնդիրները հաղթահարելու համար ունակ թիմով, այնպիսի հստակ ծրագրային մոտեցումներով, որոնք Հայաստանը դուրս են բերելու խորագույն փոսից»,- ասել է Բաղադասարյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Նրա խոսքով, փորձությունները, որ հաղթահարել են իրենց 20-ամյա ճանապարհի ընթացքում, ավելի են գոտեպնդել, ավելի են ամրացրել իրենց:

«Մենք այսօր վստահ գնում ենք առաջ: Մենք այս ընտրություններին ներկայացնելու ենք խիստ իրատեսական, պրագմատիկ, ժողովրդի շահերը սպասարկող նախընտրական ծրագիր»,- հավելել է կուսակցության նախագահը:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունն ընտրություններին կմասնակցի առանձին՝ դաշինքներին չմիանալով: Չենբացառում հետընտրական դաշինք կազմելը: