11 փետրվարի 2017 - 22:30 AMT
ՀՀ-ն ապաստան է տվել թալիշ հասարակական գործչին ու նրա ընտանիքին

Հայաստանի իշխանություններին է դիմել թալիշ գործիչ Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան:

Ինչպես հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը, հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան։

Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել Շահին Միրզոևի խնդրանքին։

Թալիշներն իրանալեզու ազգ են, հիմնականում բնակվում են Ադրբեջանի ու Իրանի` Կասպից ծովին սահմանամերձ հատվածներում: Ադրբեջանում, պաշտոնական տվյալլներով, ապրում է մոտ 110 հազար թալիշ:

«Թոլիշի Սադո» թերթի խմբագիր Հիլալ Մամեդովն 2013 թվականին Ադրբեջանի դատարանի որոշմամբ 5տարվա ազատազրկման էր դատապարտվել: