Վրացական ԶԼՄ-ները հայտնել են Գերմանիայում վիրահատության պատրաստվող Համայն վրաց պատրիարք Իլիա Երկրորդի հնարավոր թունավորման փորձի մասին: Մասնավորապես, այդ մասին հայտարարել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունն իր աղբյուրների վրա հղումով:
Փետրվարի 13-ին պատրիարքի լեղապարկի վիրահատության կենթարկվի:
Վրաստանի պետական պահնորդական ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեն հաստատել է, որ պատրիարքության գույքի կառավարման ծառայության ղեկավար և Սբ Հովակիմի և Աննայի բուժկենտրոնի տնօրեն հայր Գեորգի Մամալաձեն ձերբակալվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Մամալձեն բերման է ենթարկվել Թբիլիսիի օդանավակայանից, իսկ ավելի ուշ ձերբակալվել: Պատրիարքի անվտանգությունն ուժեղացված է, նրա անվտանգության ծառայության ղեկավարը հարցաքննվել է:
Վրաստանի պատրիարքարանի տեղեկատվական ծառայության ղեկավար հայր Դմիտրին հայտարարել է, որ գործով հետաքննություն է սկսվել, սակայն մանրամասներ պատմել հրաժարվել է:
Պատրիարքի պահնորդական ծառայության ղեկավար Օխարանիշվիլին այժմ Բեռլինում է, իսկ պատրիարքի առողջական վիճակը կայուն է:
Մինչդեռ Իլիա Երկրորդը հայտարարել է, որ չի հավատում, թե իրեն ցանկացել են թունավորել: