Մարտի 24-ից 30-ը Սևաստոպոլում կանցկացվի առագաստանավային սպորտի «Սևծովյան նավատորմի հրամանատարի մրցանակ» միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Նրանք կներկայանան «Օպտիմիստ» առագաստի մեկտեղանոց դասում:
ՀՀ առագաստանավային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Հակոբյանը հայտնել է, որ ֆեդերացիայի մարզչական խորհուրդն ավելի ուշ կհայտնի մրցաշարին մասնակցող մեր առագաստանավորդների անունները, հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:
Նրանք հիմա մարզվում են ծածկած տարածքում` պահպանելով ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությունը:
«Նաև պայմանավորվածություն ունենք վրացի գործընկերների հետ: Օգոստոսի կեսերին նրանք կգան այստեղ` մասնակցելու Աշոտ Ավետիսյանի հուշամրցաշարին, որից հետո մենք կմենկնենք Վրաստան` Փոթիում և Թբիլիսիում կայանալիք մրցաշարերին»,- ասել է Հակոբյանը:
Հուլիսին և օգոստոսին Սևանում կանցկացվեն առագաստանավային սպորտի հանրապետության երիտասարդների, պատանիների և մեծահասակների առաջնությունները: